168.am-ը գրում է.
22 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ, հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալով՝ նավակը գտնվել է Լիբիայի ափերի մոտ: Դրանում գտնվել է ավելի քան 200 մարդ, որոնք տեղափոխվել են կազմակերպությանը պատկանող նավ:
Նավակում կազմակերպության ակտիվիստները հայտնաբերել են 21 կնոջ և 1 տղամարդու դի:
Երեկ տարբեր օպերացիաների արդյունքում Միջերկրական ծովում հայտնաբերվել և փրկվել է ավելի քան 2000 ներգաղթյալ:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալով՝ միայն 2016թ. անօրինական եղանակով Միջերկրականը հատելու և Եվրոպա հասնելու փորձի ժամանակ խեղդվել են հազարավոր ներգաղթյալներ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/21/664711.html#.V5CCJZjtLJg.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել