Մի հատ հին անեկդոտ կա. ասում ա՝ մեկը մեքենայի վրա գործ ա անում, մեկ էլ խմած հարևանին, ով կողքով անցնելիս ա լինում, ասում ա, որ մի հատ նայի, տեսնի մարգատելն աշխատո՞ւմ ա, թե՞ չէ։ Էս հարևանը գնում ա կապոտի մոտ, սենց ուշադի՜ր նայում ա ու ասում ա.
- Աշխատում ա, չի աշխատում, աշխատում ա, չի աշխատում, աշխատում ա...
- Այ ախպեր, յանի ո՞նց թե...
- Դե... մեկ միանում ա, մեկ անջատվում ա էլի...
Հիմա Հայրիկյանինն ա, սպանեց թողեց արդեն։ Օրը հինգ անգամ որոշում ա փոխում, ոնց որ մարգատել լինի։ Մեկ ասեց՝ դիմելու եմ, մեկ ասեց՝ չեմ դիմել, մեկ ասեց՝ կարող ա, մեկ ասեց՝ ինքը երբեք չի նպաստի դավադիրների կամքի ի կատար ածմանը։ Հիմա էլ վերջին զարգացումները. մեր անկա(պ)խության սիմվոլը հայտարարել է «Ա1+»-ին, որ դիմելու է ՍԴ, որ եթե կարողանա մասնակցել հետագա քարոզարշավին, ընտրությունները չհետաձգվեն, իսկ եթե՝ ոչ, ապա երկու շաբաթով դրանք հետաձգվեն... Այ սենց բաներ։
Կից նյութը` այստեղ



