Panorama.am-ը գրում է.

Չափազանց մտահոգիչ վիճակ է, սա քաղաքական լուծում պահանջող վիճակ է: Փակուղային իրավիճակ է, որից դուրս գալու համար երկուստեք իմաստնություն է հարկավոր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը:

«Քաղաքական լուծում փորձում է առաջարկել մի ուժ, որը քաղաքական չէ: «Հիմնադիր խորհրդարան»-ը քաղաքական կարգավիճակ չունեցող ուժ է, իրենք իրենց քաղաքական կուսակցություն կամ կազմակերպություն չեն համարում»,-ասաց բանախոսը:

Նրա խոսքով, իշխանությունն անհաղորդ է, Երևանում  ոստիկանական մարմիններն են միայն երևում. «Մենք չենք հասկանում, իշխանությունը՝ ի դեմս նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության, ի՞նչ են մտածում, ինչպե՞ս են տեսնում հանգուցալուծումը, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը»:

Բախշյանը ստեղծված վիճակում զինյալ խմբի անդամներին ու իրավապահ մարմինների ներկայացուցիչներին համեմատեց նեղ կամրջի վրա հայտնված այծերի հետ, որոնցից ոչ ոք չի ցանկանում զիջել:

«Արդյունքում շատ վատ բաներ կարող են լինել»,-ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային Խորհուրդի անդամ Կարինե Դանիելյանը պնդում է, պետք է անել ամեն ինչ հնարավոր ողբերգական դեպքերից խուսափելու համար:

«Բոլորիս համար զինված հարձակումներով լուծումներն ընդունելի չեն: Ես համոզված եմ, որ մենք՝ հատկապես իշխանությունն այս երևույթից լուրջ դսաեր քաղելու խնդիր ունենք: Կներեք, սա պատահականություն չէ, սա սպասելի երևույթ էր»,-ասաց Կ. Դանիելյանը, հիշեցնելով, որ ազատամարտիկները մի քանի անգամ ոտքի են կանգնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել