Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառըArmlur.am-ը գրում է.

Հուլիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել