Խոյ
Այսօր Ձեր վրա կթափվի չափից մեծ ծավալով տեղեկատվություն, և ամբողջը կլինի թվերի ու ամսաթվերի տեսքով, որոնք այդքան էլ հեշտ չի լինի մտապահելը: Աշխատեք գտնել ժամանակ, որպեսզի մի փոքր շունչ քաշեք, հանգստանաք, այնուհետև անցեք գործի:

Ցուլ 
Այն, ինչը որ Դուք գաղտիք էիք համարում, պարզվում է՝ բոլորին արդեն վաղուցվանից հայտնի է: Սակայն դրանում ոչ մի վատ բան չկա, չէ՞ որ գաղտնիքների բացահայտումը նույնպես կարող է լինել հետաքրքիր իրադարձություն:

Երկվորյակ 
Եթե այսօր կարողանաք խուսափել անբարեխիղճ մարդկանց հետ անցանկալի հանդիպումներից, ապա Ձեզ սպասվում են լավ իքնազգացում, հաջողություններ և հանգստություն Ձեզ հարազատ մարդկանց շրջապատում: Օրը շատ բարեհաջող է, բաց մի թողեք ընձեռնված հնարավորությունները, ասեք ոչ ծուլությանը, պասիվությանը և կասկածանքներին:

Խեցգետին 
Աշխատեք ամեն ինչ անել, որպեսզի աջակցեք օգնության կարիք ունեցողներին: Այսօր անհրաժեշտ է, որպեսզի կիսվեք Ձեր էներգիայով այլ մարդկանց հետ: Եթե կարողանաք գտնել միջոցներ աջակցելու Ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերներին, ապա կկարողանաք համալրել Ձեր կենսաուժերը:

Առյուծ 
Ականջ դրեք Ձեր ընկերների խոսակցություներին` նրանք ունեն բազմաթիվ հետաքրքիր և հիանալի մտքեր, թե ինչով զբաղվեք այսօր: Եթե Դուք նրանց միանաք, ապա Ձեռք կբերեք նոր և հաճելի կենսափորձ:

Կույս
Շատ շուտով ձեզ կձանձրացնի առօրյա եռուզեռը, և դուք կցանկանաք նոր տպավորություններ ստանալ: Նման տրամադրությունը կանդրադառնա աշխատանքի վրա, այնպես որ կարևոր և անհետաձգելի գործերը տեղափոխեք շաբաթվա սկիզբ: Որպեսզի խուսափեք իզուր տեղը դրամ վատնելուց, նախապես պլանավորեք ձեր ծախսերը:

Կշեռք 
Մանրակրկիտ ծրագրավորեք այսօրվա գործողությունները: Անհրաժեշտ է մտածել նախօրոք և աշխատել ամեն կերպ թեթևացնել կյանքը: Էներգիայի մեծացման շնորհիվ Դուք պատրաստ եք ցանկացած իրավիճակների:

Կարիճ 
Աշխատավայրում որոշակի փոփոխություններ կատարելու և ֆինանսական դրությունը կայունացնելու փորձերը կարիճների համար հաջող չեն լինի: Սիրային ասպարեզում կունենաք հաջողություններ: Ստեղծագործող կարիճները նույնպես կարող են ուրախանալ, օգտագործեք հարմար պահը և բռնեք ձեր հաջողությունը:

Աղեղնավոր 
Ձեզ անհրաժեշտ է կարգավորել ստեղծված իրավիճակը: Լարեք Ձեր ողջ ուժերն ու բանականությունը և անցեք գործի: Հնարավոր է այսօր Ձեզ բարդ կլինի ընդհանուր լեզու գտնել այլ մարդկանց հետ, որովհետև Դուք ուենք ավելի շատ մտավոր էներգիայի պաշար, քան նրանք:

Այծեղջուր 
Այսօր ցանկալի է շփվեք նոր մարդկանց հետ: Այդ մարդիկ կարող են լինել աշխատավայրում կամ նոր հարևանները: Այսօր Ձեր էներգիան կատարելապես համապատասխանում է հասարակական կապերի ընդլայնմանը:

Ջրհոս
Դուք արդեն ծրագրե՞լ եք Ձեր բյուջեն: Եթե ոչ, ապա այսօր ժամանակն է այն ծրագրել: Հիանալի տրամադրվածություն ունեք, որպեսզի կարգավորեք Ձեր ծախսերը և եկամուտները: Նույնիսկ եթե Դուք դա արդեն կատարել եք, ստուգեք, թե ինչքանով է այն համապատասխանում իրականությանը:

Ձուկ
Սիրո խոչընդոտներ կարող են հանդիսանալ մի քանի կենցաղային մանր պահանջմունքներ, որոնց ավելի լավ է ուշադրություն չդարձնեք` դրանք կրում են ժամանակավոր բնույթ: Հնարավոր է հիասթափվեք ցանկությունների և կարողությունների չհամընկնելուց: Ամենայն հավանականությամբ, եկել է ժամանակը վերանայելու մոտեցումները Ձեր, տարիքի և նվաճումների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել