Life.panorama.am-ը գրում է.
Վուլվերհեմպտոնի համալսարանի գիտնականները Շեֆֆիլդի իրենց գործընկերների հետ համատեղ անցկացրած հետազոտությունների արդյունքում հաստատել են, որ հավատը սեփական անձի նկատմամբ մարդկանց ավելի հաջողակ է դարձնում:
Հետազոտությանը մասնակցել է 44 հազար մարդ, որոնք բաժանվել է 12 խմբի: Գիտնականները այս խմբերում ընդգրկված անձանց տվել են միևնույն հանձնարարությունները և հետևել դրանց կատարման ընթացքին: Պարզվել է, որ բոլոր այն մասնակիցները, ովքեր մոտիվացրել են իրենք իրենց և ավելի մեծ եռանդով անցել հանձնարարության կատարմանը, առավել արագ և արդյունավետ են այն ավարտել, քան նրանք, ովքեր պարզապես կատարել են հանձնարարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/07/19/success/505780
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



