1850805Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանից արտագաղթել ցանկանում է բնակիչների 25 տոկոսը` «Կոմերսանտի» հաղորդմամբ այդ մասին են վկայում «Լևադա-Կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները:

Արտագաղթելու մասին «երբեմն» մտածում է հարցված ռուսաստանցիների 16 տոկոսը, 7 տոկոսը երկրից հեռանալու «հնարավորություններն է վերլուծում», իսկ 2 տոկոսը արդեն նման որոշում է կայացրել:

Երկրից հեռանալու հիմնական պատճառը, ըստ հարցվածների, արտերկրում կյանքի բարձր որակն է, երկրորդ պատճառը Ռուսաստանում տնտեսական անկայուն վիճակն է, իսկ երրորդը «երեխաների համար արժանավայել և հուսալի ապագայի ապահովման ցանկությունն է»:

Բացի դրանցից, հարցվածները որպես պատճառ նշել են «Ռուսաստանում իշխանությունների և պաշտոնյաների կամայականություններից անպաշտպան լինելը», ինչպես նաև «քաղաքական իրավիճակը»: Հարցված ռուսաստանցիների 73 տոկոսը պնդում է, որ երբեք չի մտածել երկրից հեռանալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել