168.am-ը գրում է.

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման հետեւանքով սպանված ոստիկանության գնդապետ 49-ամյա Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Աբովյան քաղաքում (Հասցե՝ 10 փողոց 20 տուն):

Արթուր Վանոյանի վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 20-ին ժամը 13:00-ին նույն վայրից:

Արթուր Վանոյանը ոստիկանության համակարգում աշխատում էր 1995 թվականից: Ամուսնացած էր. ունի երեք երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել