Նույն ժամին փարիսեցիներից ոմանք մոտեցան Հիսուսին և ասացին.
-Վե՛ր կաց և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել։
Հիսուսը պատասխանեց.
-Գնացե՛ք և ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա չար ոգիներ եմ հանում, բժշկումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրն էլ կվերջացնեմ գործս»։ Այսուհանդերձ, պետք է որ այսօր, վաղը և մյուս օրը գործս շարունակեմ, որովհետև կարելի չէ, որ մի մարգարե Երուսաղեմից դուրս սպանվի։
Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, դու, որ սպանում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված պատգամաբերներին, քանի՜ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է իր ձագերին հավաքում թևերի տակ, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք։ Ահա «պիտի լքվի ձեր տունը»։ Եվ ասում եմ ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
(Ղուկասի ավետարան 13:31-35)