Artsakhpress.am-ը գրում է.
Հունաստանում ավարտվել է շախմատի «Իկարոս» բաց մրցաշարը, որին մասնակցում էին 98 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում Հայաստանը ներկայացնող Մարիա Գևորգյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել է 8-րդ հորիզոնականը, փոխանցում է Panorama.am-ը:
Մրցաշարի հաղթող է դարձել Հունաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Վասիլիոս Կոտրոնիասը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



