Իմ կարծիքով հոգեբանները շատ խորը և հանգամանալից ուսումնասիրություններ են կատարել ամբոխի հոգեբանության ու առանձնահատկությունների վերաբերյալ: Կան բազմաթիվ աշխատություններ, գիտական և հանրամատչելի հրապարակումներ:
Ինձ ինչ-որ չի հանդիպել որևէ աշխատություն, հրապարակում նվիրված սոցիալական ցանցերի օգտատերերի հոգեբանությանը, հոգեկան շեղումների առաջացմանը:
Միտք եմ տալիս հոգեբաններին՝ մտածե′ք, գիտական աշխատություններ, ուսումնասիրություններ կատարեք ու գիտական թեզեր պաշտպանեք:
Ասենք՝ <<Սոցիալական ցանցերի օգտատերերի հոգեբանությունը, նրա ազդեցությունը քաղաքական, հասարակական և սոցիալական իրավիճակի վրա>>…Լավ, հետաքրքիր թեմա չէ՞…
Գրառումները, մեկնաբանությունները, անեծք-հայհոյանքները, խուճուճ ու յուրօրինակ մտքերի փայլատակումները, համառոտ փիլիսոփայական <<խորիմաստ>> մտքերը մի յուրահատուկ Քլոնդայք են ձեզ համար…
Ինչ-ինչ, սոցիալական ցանցերը՝ ՖԲ-ը լիքն են մտքի տիտաններով, զորավարներով, փիլիսոփաներով՝ Նապոլեոններ, Կեսարներ, Կալիգուլաներ, Մոցարտներ, Էյնշտեյններ, ամենագետներ, այլամոլորակային պայծառատեսներ ինչքան ուզեք…Լիքը-լիքը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել