![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Երբ փետրվար-մարտ ամիսները գալիս են, Հայաստանը կրկին հայտնվում է «ռազմադաշտում»: Փողոցներում այնպիսի փոսեր են առաջանում, կարծես թե գետնանցումներ են կամ խրամատներ: Ասֆալտի գոգավորության մասին էլ խոսք չկա: Սրանք լավագույն ապացույցն են այն բանի, որ Երևանում ու մարզերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ընկերությունները բառիս բուն իմաստով «գրդոն» են անում: Ինչպե՞ս է պատահում, որ մեկ կամ մի քանի տարի առաջ ասֆալտապատված փողոցներում մեքենա վարելիս տպավորություն ես ստանում, որ Ջաբրայիլի կողմերն ես, իսկ գեներալ Մանվելն էլ տանկերով մի կես ժամ առաջ է տեղով անցել, ինչպե՞ս է պատահում: Իհարկե հասկանալի է, որ ձմեռն այդքան աղ ու ավազ ցանելը նաև բացասական հետևանքներ է ունենում, բայց ոչ այս կարգի: Ի դեպ, սա լավ առիթ է ուսումնասիրելու Երևանում ու մարզերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ընկերությունների գործերը, պարզելու՝ որքան գումարով ինչ ծավալի աշխատանք է իրականացվել:




