Հայ հասարակությունը շարունակում է մնալ իր բարձունքներում, իր հանդուրժողականությամբ, բռնությունն ու ահաբեկչությունը մերժելու իր դրսևորումներով և այլն:

Սակայն պետք է նաև տեղեկացնել, ևս մեկ անգամ, որ այն ինչ կատարվում է այս երկու օրերն ազգային, ազատագրական ու չգիտեմ էլ ինչ փրկիչ առաքելությամբ, ու ականջին նստող պաթոսներով, դա ուղղակի ցանկալին իրականության տեղ անցկացնելու ակտ է, իսկ իրականում այս ամբողջ գործողությունը կոչվում է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ, իսկ ահաբեկչությունը մոնոէթնիկ պետության մեջ ուղղակիորեն հարված է հասցնում երկրին ու ժողովրդին: Ուստի պետք է մեր համար գոնե հասկանանք, որ այս ահաբեկչությունը ինչպես ունեցել է սկիզբ, այնպես էլ ունենալու է ավարտ:

Պետք չի հանրության մեջ հակասական տրամադրություններ առաջացնել: Ամեն ինչ շատ պարզ է, կա ահաբեկչություն, որը պետք է կանխվի, ու դա կկանխվի, դրանում ոչ մի խոսք:

Եվ վերջապես ահաբեկչական ակտի ցանկացած դրսևորման ճնշում ու չեզոքացում բխում է հանրության շահերից, այլ կերպ ասած ահաբեկչությունը որպես չարորակ ուռուցք չեզոքացվում է հատման միջոցով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել