Եթե իսկապես չենք ուզում, որ արյունահեղություն լինի, կարծում եմ, հատկապես անձիք, ովքեր կարող են դիմել, հաղորդակցվել ՊՊԾ գունդը գրավածների հետ, պարտավոր են նրանց հորդորել, որ զենքը վայր դնեն ու հանձնվեն: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա «բարի կամքի» դրսևորումը, այնքան էլ հասկանալի չէ, թե ո՛րն է էս դեպքում, երբ կատարվել է ծանր հանցագործություն, երբ ոստիկանության սպա է սպանվել և մի քանի ոստիկաններ վիրավորվել են, այդ թվում՝ ծանր, երբ ոստիկանության բարձրաստիճան սպաներ պատանդառված են: Բարի կամքն էս դեպքում երևի այն է, որ մինչև հիմա գրոհ ու նման այլ ակտիվ գործողություններ չեն իրականացվել՝ նոր զոհերից խուսափելու համար: Այլապես, ի՞նչ, «բարի կամքով» պիտի հայտարարեն, որ վերը հիշատակված հանցագործությանը դիմած անձանց քրեական հետապնդման չե՞ն ենթարկելու: ազա՞տ են արձակելու, ասելու են՝ «դե մոմենտ էր էլի, անցավ-գնա՞ց»: Չեմ պատկերացնում, որ նման բան լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1099653120109107?notif_t=close_friend_activity¬if_id=1468831668952551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել