Ստեղծված ու տեղից էլ լարված իրավիճակում կողմ եմ չափազանց զուսպ ու զգուշավոր մեկնաբանություններին։ Ինձ դուր է գալիս իրավապահների պաշտոնական հայտարարությունների խոհեմ ոճը և նրանց գործողությունների ձեռագիրը մինչ այս պահը: Ինձ դուր չի գալիս որոշ արկածախնդիրների՝ «մինչև վերջին փամփուշտ» ոճով կատարյալ անխոհեմ հայտարարությունների գոյությունը: Չեմ դադարում հավատալ, որ դեռ հնարավոր է խուսափել էլ ավելի մեծ ու ծանր սխալներից, չեմ դադարում հավատալ, որ արդեն իսկ մեծ սխալ գործածները կանգ կառնեն ու նոր ,առավել անդառնալի սխալների չեն գնա: Իսկ որ կատարվածը սխալ էր, եւ ոստիկանության գնդապետի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելը ցանկացած նորմալ մարդու և քաղաքացու համար ցավալի պետք է լինի, ու առնվազն առաջացնի կարեկցանք ու կորուստի դառը զգացում, կարող է վիճարկել միայն լուրջ խնդիրներ ունեցողը։ Բայց արի ու տես...ես ապշած մնացի որոշ գրառումներից այս հարցով։ Հեշտ է ցանկացած մեղք բարդել այլոց վրա, դժվար է մարդ մնալ այսքան ատելության մեջ... Դժվար է, բայց անհրաժեշտ։ Այլընտրանքը կործանելու է բոլորիս անխուսափելի, կմնա դատարկություն ու միայն իրար ոչնչացնելու ու չարության խավարը։ Հիմա ամենուր գերիշխում է ատելությունը, ու դա կլինի վերջը՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու...միեւնույն է՝ պարտվելու ենք։ Ես դեռ հավատում եմ...վերջինը հավատն է մեռնելու...Գնդապետի ընտանիքին հայտնում եմ իմ խորին ցավակցությունը։ Աստված հոգին լուսավորի...
P.S. Այս պահին ոչինչ չեմ քննարկելու։ Ոչ ադեկվատ գրառումները հեռացնելու եմ՝ դրա ժամանակը չէ: