168.am-ը գրում է.

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ձախողված հեղաշրջման փորձի ժամանակ րոպեների տարբերությամբ լքել է զբոսաշրջային Մարմարիս քաղաքի հյուրանոցը, մինչ այնտեղ կժամանեին ապստամբ զինվորականները:

Գործակալությունը, հղում կատարելով CNN Turk-ին, հայտնում է, որ հեղաշրջման կողմնակիցները Մարմարիս էին ուղարկել երեք ուղղաթիռ, որում գտնվել էր 25 զինվորական: Զինվորականները պարաններով իջել էին ուղղաթիռներից, սակայն հյուրանոցում նրանց դիմադրություն էր ցուցաբերել Էրդողանին հսկող հատուկ նշանակության ուժերի ջոկատը:

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են մոտ 6 հազար մարդու, որոնց կասկածում են հեղաշրջմանը առնչություն ունենալու մեջ:

Շարունակվում են նաև դատավորների և դատախազների զանգվածային կալանավորումները:

Էրդողանը հայտարարել է, թե ապստամբների հիմնական օջախները ոչնչացվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել