Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական են և հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու և հայոց պետականությունն ամուր և ապահով պահպանելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից»:
Որքան ես եմ հիշում, սա առաջին դեպք է, երբ եկեղեցին ներգրավվում է ներքաղաքական սուր թեմաների մեջ: Կարծում եմ` սա պետք է նախադեպ հանդիսանա հետագայի համար: Ի վերջո եկեղեցին պետք է բարձրացնի իր վստահությունը երկու կողմերի մոտ՝ քարոզելով բոլոր խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով և առանց արյան: