Yerkir.am-ը գրում է.

Եբևիցե որևէ ահաբեկչություն, որևէ զինված պայքար, որն ուղղված չէ, իհարկե, հայրենիքի պաշտպանությանը, չեմ արդարացրել ու չեմ արդարացնում: yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման  մասին, ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա` չի կարելի փակել խաղաղ բարեփոխումների բոլոր ճանապարհները` միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե այլևս ուրիշ ճանապարհ չկա:

«Որևէ ահաբեկչություն, որ ազգի դեմ էլ իրականացնելիս լինեն, չեմ կարող արդարացնել, որովհետև կարծում եմ, որ դա լավ բանի չի կարող հանգեցնել, ավելին, այն բումերանգի պես անդրադառնում է քեզ` առավել ևս 21-րդ դարում: Եթե մենք հասարակությունից պահանջում ենք քաղաքակիրթ պահվածք, մենք ինքներս պետք է քաղաքակիրթ լինենք և այն ուժը, որն ունենք մեր ձեռքին, օգտագործենք շատ խելամիտ` հասկանալով, որ ուժն առաջին հերթին բարոյականությունը, խիղճն ու գիտելիքն է, փորձը, որովհետև միշտ կգտնվի մեկ ուրիշ ուժ: Եթե միայն ուժն է, զոռբայությունն է տիրում հասարակության մեջ, ուրեմն` հասարակության ինչ-որ մի մասը կսկսի մտածել` այդ ուժն ով ինչպես կարող է օգտագործել: Սա երկկողմանի ճանապարհ է` մենք չենք կարող հասարակությունից միայն պահանջել ինչ-որ փոփոխություններ, մենք ինքներս էլ պետք է այդ ճանապարն անցնենք»,-ասաց Բաբայանը:

Նա նշեց նաև, որ բռնի ուժով որևէ հարց չի լուծվի` բացի նրանից, որ կզոհվեն մարդիկ:

Ամբողջական գրառումը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել