Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել