Ուժային կառույցները մի խնդիր պետք է ունենան այս պահին՝ ամեն գնով խուսափել զոհերից: Ես չգիտեմ, թե այս գործողությունն ունի իրա «տերը» ՝ չերեւացող կազմակերպիչն ու նպատակ դնողը, թե չունի, բայց եթե ունի, ապա նրա կարեւոր նպատակներից պետք է լինի շենքը գրավվածների կողմից զոհեր ունենալը: Այդ ենթադրյալ չերեւացող ֆիգուրը, եթե նա իրոք կա, չի հավատում, որ էս գործողությունն իրապես կարող է վերածվել ապստամբության կամ հեղաշրջման: Բայց նա գիտի, որ կարող է իրավիճակ պղտորել, այդ թվում տեղեկատվական համապատասխան մթնոլորթ ձեւավորելով, ու հետագայում փորձելով այդ հոգեբանական եւ տեղեկատվական իրականությունն էսկալացնելով, վերածել դա «նյութական» կապիտալի: Շեշտում եմ՝ չգիտեմ այդ «նախագծողը» կա թե չէ, բայց նաեւ կրկնում՝ եթե կա, չի երեւոյմ այլ հիմնավոր մոտիվացիա նրա կողմից: Հ.Գ. Չգիտեմ ինչի է այս իրավիճակն ինձ հիշեցնում 1988-91 թթ.-ի տարբեր սադրանքները՝ կազմակերպված ոչ անհայտ կենտրոնի կողմից: Համենայն դեպս Հայաստանում, կարծես, երբեք չեն եղել արյունալի քաղաքական իրավիճակներ՝ առանց դրսի ներգործուն մասնակցության: Հ.Գ.2: Ողնաշարով զգում եմ, որ կան խմբեր, որոնք իրականում ուզում են, որ զոհեր լինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել