2015թ.հունվարի 31-ին, երբ Քաշաթաղում Սեֆիլյանին ու իր խմբին ,,դիմավորեցին,, արցախցուն ոչ վայել բարեհաճությամբ, անկեղծ ասած, որպես հայ մարդ, ես ինձ անչափ վատ զգացի։ Այսօր էլ ես մնում եմ նույն կարծիքին, բայց մեկ վերապահումով՝ ծեծելը չընդունելով հանդերձ, առավել քան ատում եմ անմեղ հային սպանելու սպառնալիքը։ Իսկ այն, ինչ այսօր անում են իրենց ազգի ,,փրկիչներ,, հորջորջող այդ ... (չգիտեմ էլ ինչ անուն տամ) ... դրանց կատարածը ոչ այլ ինչ է, քան հային սպանելու սպառնալիք։ Մինչդեռ, նորից ու, թերևս, հազարերորդ անգամ հիշենք և հասկանանք, որ հայը հային պատանդ վերցնելով ապստամբություն կամ հեղափոխություն չեն անում, իշխանություն չեն փոխում և, վերջապես, արդար ու հզոր հայրենիք չեն կառուցում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել