Նախ ամենաառաջինը. ցանկացած պարագայում բռնությունն ամենաանընդունելի միջոցն է որևէ տեսակի փոփոխության համատեքստում։
Երկրորդ՝ տվյալ խումբը նույնիսկ տեսականում որևէ էական հաջողության հասնելու հնարավորություն չունի։ Իսկ տեղի ունեցածի հառակ էֆեկտներն իրենց սպասեցնել չեն տա (դրանց մասին ավելի մանրամասն վերլուծություն կներկայացնեմ)։
Երրորդ՝ մի զարմացեք լրատվական ու սոցիալական ցանցերի սահմանափակումների վրա։ Շատ նորմալ պրակտիկա է։ Ամենաքաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում նման ահաբեկչության դեպքում անգամ հեռախոսակապն է արգելակվում։ Ներկա պահին մեր մոտ նույնիսկ դա է թերի։
Չորրորդ՝ տեղի ունեցած ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ դրական արձագանքողները, մեղմ ասած, հուզականությունից այն կողմ չեն անցնում, քանի որ տեղի ունեցածը որևէ աղերս չունի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ հետ։

Հ.Գ. Էս ճանապարհով մեր երկրի ներքին իրավիճակը լարված պահելով և արգելակելով հավանական ժողովրդավարացման՝ ՆԵՐՔԵՎԻՑ-ՎԵՐԵՎ գործընթացը, այդ ահաբեկչական խումբը վտանգում է ՀՀ ազգային անվտանգությունը, իսկ դրան սատարողներն ակամայից վերածվում են այդ ամենի հանցակիցների։

Հ.Գ.2 Առավել քան վստահ եմ, որ ահաբեկիչները շատ կարճ ժամանակահատվածում կա՛մ ֆիզիկապես ոչնչացվելու են, կա՛մ հանձնվելու են, և մենք վստահաբար ապրելու ենք ավելի վատ Հայաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել