Որպեսզի տարատեսակ բախտախնդիրներն ու ուղղակի դալբայոբները զահլա շատ չտանեն լրագրող-մրագրողների ինչ-որ իրավունքների մասին.
«Հոդված 14. Հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության սահմանափակումը
Արգելվում է հակաահաբեկչական գործողության մասին այնպիսի տեղեկատվության տարածումը, որը`
1) բացահայտում է հակաահաբեկչական գործողության իրականացման հատուկ տեխնիկական եղանակներն ու գործելակերպը.
2) կարող է խոչընդոտել հակաահաբեկչական գործողության իրականացմանը եւ վտանգ ստեղծել քաղաքացիների կյանքի եւ առողջության համար.
3) ուղղված է ահաբեկչության քարոզչությանը կամ արդարացմանը.
4) տեղեկատվություն է պարունակում հակաահաբեկչական գործողությանը մասնակից պետական մարմինների, հատուկ ծառայությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի` դրանց մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաեւ այդ գործողության իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց մասին։»