Ներածություն
1914թ., ինչու՞ պատերազմից մի քանի ամիս առաջ ռուսաց ցարը արգելեց ալկոհոլը:
Մաֆիան ու ալկոհոլը, սպիով պայքարող գանգստերը ու նրա դեմ պայքարող ոստիկան եղբայրը, ինչու՞ սպանվեցին գանգստերի 7 հակառակորդները:
Չիկագոյի ու Ամերիկայի ամբողջ ժողովուրդը արդեն բղավում է.
-Այլևս անհնար է:
Չոր օրենքի վերացման հայկական լուման: Ինչպե՞ս էին հայերը խուսափում օրենքից: ԱՄՆ-ում օղեթորման գաղտնի հայկական հնարքները:
Մեծ մամեն, մոռացված խաղողի հյութը, Ալկապոնեն, Իտալական մաֆիան, Արամ Պաչյանի «Թափանցիկ շշերը», ալկոհոլն ու նրա թշնամիները: Ահա այն ամենը, ինչ կապում է ալկոհոլը մարդուն և պատմությանը:
Ժամանակ առ ժամանակ պետությունները ստիպված են «չոր օրենքներ» ընդունել, որովհետև խմելու պատճառով մարդիկ սկսում են ավելի ագրեսիվ դառնալ, ընկնում է աշխատունակությունը և ավելի շատ են ծնվում հիվանդ երեխաները:
Ազգային աղետ, ազգի խմբակային ինքնասպանություն, ճանապարհ դեպի մարդկային խորտակում՝ ահա այսպես են գնահատում գիտնականները ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Խոսքը մարդկային գենետիկական աղետի մասին է: Վերջին 100 տարում կայուն աճ է գրանցվել ալկոհոլային խմիչքների օգտագործման մեջ: Ալկոհոլը ամենաշատը օգտագործում են Ֆրանսիայում, Սկանդինավիայում, Իռլանդիայում, Կորեայում և Ռուսաստանում: Վերջինիս համար՝ լայնածավալ հասարակական խնդիր: Ալկոհոլիզմի պատճառով այս երկրում աճել է հանցագործությունների, հիվանդությունների և մահացությունների թիվը: Այն Ռուսաստանում վերածվել է ազգային բնավորության գծի: Շատ հաճախ հարբեցողությունը ասոցացվում է ռուսների հետ, որն արդեն ինքնին աղետի յուրօրինակ ձև է:
Ավելանում են բնակչության ծախսերը ալկոհոլային խմիչքների վրա: Հարբեցողության հետ են կապված ավտոճանապարհատրանսպորտային վթարների 50%, սպանությունների 50%, ինքնասպանությունների 25% և խախտվում է ընտանիքների ավելի քան 50%-ի հանգիստ կյանքը՝ ամուսնու կողմից ալկոհոլի չարաշահման պատճառով: Աշխարհի բնակչության առողջությունը ավելի քան 10 տարով սկսել է կրճատվել ալկոհոլի չարաշահման հետևանքով:
Հարբեցողության պատճառները:
Գոյություն ունի հարբեցողության դրդող երեք հիմնական պատճառ՝ հասարակական, հոգեբանական և կենսաբանական: Յուրաքանչյուր մարդու հարաբերությունները այս պատճառների հետ կարող են լինել տարբեր:
Հասարակական պատճառները: Հետազոտությունները փաստում են, որ հարբեցողության վրա ազդում են կրթության մակարդակը, ընդհանուր մշակույթը և շրջապատը: Կարևոր դեր է խաղում անձի հասարակական, ընտանեկան վիճակը և միկրոմիջավայրը, որտեղ նա ապրում է:
Մեծ կարևորություն է տրվում նաև անձի հոգեբանությանը: Հաճախ մարդը կարող է հարբեցողությամբ զբաղվել որևէ թերության պատճառով: Այդ թերությունը նրան տանջում է և սրում է հոգեբանական խնդիրները: Հարբեցողությունը ասես ամոքում և թաքցնում է այդ թերությունը: Այդպիսի օրինակ կարող է հանդիսալ ինքնագնահատականի ցածր չափանիշը կամ շրջապատի կողմից բացասական երևույթների ստեղծումը անձի համար:
Ինչ վերաբերում է կենսաբանական հիվանդություններին, ապա բոլոր տեսանկյուններից այն կապված է օրգանիզմի խոցելիության աստիճանի հետ: Ոչ քիչ դեր է խաղում նաև ժառանգականությունը: Հարբեցողների երեխաները ունենում են հարբեցողությամբ զբաղվելու 4 անգամ ավելի ռիսկ, քան այլ երեխաները: Հարբեցողության կարող է նաև հանգեցնել փոքր տարիքից նյարդահոգեբանական հիվանդություններով տառապելը:
Պատմական ակնարկ:
20-ականների սկիզբ, կյանքը նման է տոնի, ոչ ոքի չի հետաքրքրում՝ ինչով կարող են ավարտվել զվարճանքները: Ժուժկալության կողմնակիցները հայտարարում էին, որ ալկոհոլը Ամերիկան դեպի կործանման է տանում: Աստիճանաբար ուժի մեջ են մտնում ալկոհոլի կիրառությունը արգելող օրենքներ՝ ալկոհոլը մարդկանց արգելում է խաղաղ ապրել: Սկզբում մարդիկ են օգտագործում ալկոհոլ, այնուհետև ալկոհոլն է օգտագործում նրանց:
1919թ. հունվարին Ֆինլանդիայում խումհարի մեջ գտնվող վերջին մարդիկ փորձում էին վերջին հույսով ալկոհոլ գտնել կամ սովորել ապրել առանց դրա: Հունիսի մեկին Ֆինլանդիայի իշխանությունը պաշտոնապես արգելեց ալկոհոլի արտադրությունը, վաճառքն ու ներմուծումը: Այն միայն բժշկական նպատակներով կարելի էր օգտագործել:
Մինչև Ֆինլանդիան, 19-րդ դարի վերջից, ԱՄՆ-ում սկսվել էր հակաալկոհոլային շարժում, անգամ կուսակցություն էր հիմնվել, որը պայքարում էր ալկոհոլի դեմ: 1920-ական թվականներին ալկոհոլապայքարը ոչ միայն թեժացավ, այլև ԱՄՆ-ում օրենք ընդունվեց ու վերջնականապես արգելվեց ալկոհոլը: Պատմության մեջ այն մնաց որպես չոր օրենք անունով:
Ցածր խոսեք՝ speak easy: Հենց այսպես էին 1930-ականներին ԱՄՆ-ում կոչվում բառերը, որոնք գործում էին այսպես կոչված underground ու գաղտնի: Հենց այդ տարիներն էլ համարվում են իսկական կոկտեյլների ժամանակաշրջանը: Բարմենները սկսեցին ալկոհոլը թաքցնելու համար ստեղծել նոր տեսակների ու բաղադրության կոկտեյլներ, բայց սա թերևս միակ դրական կողմն է:
Սթափության համար պայքարող «Կանանց քրիստոնեական միությունը», «Հակասաուլային լիգան» և այս կարգի այլ կազմակերպությունները երկար տարիներ մաքառում էին սպիրտային խմիչքների վաճառքը դադարեցնելու համար, քանի որ աշխատող տղամարդիկ հաճախ մեկ վարկյանում կոնծում էին ամբողջ աշխատավարձը: Սրա պատճառով նույնիսկ ընտանիքներ էին կործանվում:
Մինչև ԱՄՆ-ում «Չոր օրենքնի» ընդունումը Հայաստանը արդեն տեսել էր այն: 1914թ. ռուսաց ցարը հրովարտակ արձակեց՝ իր տիրապետության տակ գտնվող ամբողջ տարածքում արգելելով ալկոհոլի արտադրությունը: Սա վնասեց Հայաստանի խաղողագործությանը, բայց կործանարար չեղավ: Հայերը, լինելով մահմեդականների տիրապետության տակ, արդեն սովոր էին նման «Չոր օրենքների»:
Հենց այս ընթացքում զարգացավ տնական ինդուստրիան: Այլևս ոչ մի ճակատով հնարավոր չէր պայքարել ալկոհոլի դեմ: Հետագայում պարզվեց, որ այդ թվականներին չոր օրենքը վերաբերում էր ամերիկացիների միայն 5 տոկոսին, մնացած 95 տոկոսը շրջանցում էր այն: Պետությունը չէր պայքարում կամ չէր ուզում պայքարել: Ծաղկեց ստվերն ու ալկոհոլի անօրինական շրջանառությունը: Օղին միայն թույլատրվում էր դեղատներում, բայց նույնիսկ բժիշկներն էին չարաշահում իրենց լիազորությունները: Նրանք ամեն պատեհ կամ անպատեհ ժամանակ գրում էին դեղատոմսեր, որոնք թույլատրում էին գինի, վիսկի կամ օղի օգտագործել:
Հայաստանում գինեգործների միության նախագահը ուսումնասիրել է բոլոր «Չոր օրենքները» և եզրակացրել, որ երբեմն անհնար է այդպիսի օրենքներից խուսափել:
Հենց այդ ընթացքում ցեղասպանությունից փրկված հայերը իտալացի էմիգրանտի նման սկսում են օգտվել բացառիկ հնարավորությունից: Խնդիրն այն է, որ նրանք ուղղակի տիրապետում էին գինեգործության արվեստին:
Այսօր էլ դեռ որոշ չափով պահպանվել են չոր օրենքները: Մադրիդի հանրահայտ Սոլ հրապարակում կամ քաղաքի փողոցներով գարեջրով զբոսնելն արգելվում է: Ալկոհոլային խմիչք օգտագործողները կտուգանվեն «ուղղակի ապշեցուցիչ» գումարներով` 500 եվրո անչափահասների ու 600 եվրո 18-ից բարձր անձանց համար, հայտնում է պարբերականը: Նույնքան կտուգանվեն նաև զբոսաշրջիկները: Չեխական ոստիկանությունն էլ իրականացրել է իր մասշտաբներով աննախադեպ հակաալկոհոլային միջոցառումը` կյանքի կոչելով երկրի առողջապահության նախարարության՝ 20 տոկոսից բարձր ոգելից խմիչքների վաճառքն արգելելու մասին որոշումը:
Ահա այս ամենի մասին էր Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը:




