Իրենք լեգիտիմացիա չունեին էլ, որովհետև վերջին մի քանի տարում բոլոր հնարավոր ախմախություններն արել էին, որպեսզի առաջացնեն հակակրանք իրենց նկատմամբ։ Բայց մարգինալական այս խմբակը հասավ նրան, որ այս ակցիայով ցեխը մտցրեց հասրակական ու քաղաքական այն ամբողջ շերտը, ով ակտիվ ընդդիմադիր կեցվածք ունի։ Կարծում եմ, որ իրեն հարգող ցանցացած քաղաքական ուժ, պետք է հրապարակայնորեն դատապարտի կատարվածը, եթե չի ուզում ինքն էլ այս բիծն իր վրա կրի։
Էս ահաբեկչական գործողությունը այսօր կճնշվի իհարկե, դրանում կասկած չկա։ Ամենավատը սակայն այն է, որ արդեն կան տուժածներ ու ըստ երևույթին՝ զոհեր։ Եթե հաջողվի բանակցություններով խաղաղցնել սրանց, ապա հավելյալ զոհեր չեն լինելու, բայց եթե չհաջողվեց, ապա լինելու է ուժային ակցիա ու էլի արյուն է թափվելու։
Ցանկացած պարագայում, բոլոր պատասխանատուները պետք է խստագույնս պատժվեն, որովհետև Սեֆիլյանականների արածը, բացի իր մասշտաբներից ու արդեն իսկ ձախողված լինելուց, ոչնչով չի տարբերվում Նաիրի Հունանյանի բանդայի արածից։
Ինչ վերաբերում է Հիմնադիր Խորհրդարանին, ապա այն պետք է ճանաչվի ահաբեկչական կազմակերպություն ու արգելվի Հայաստանում։ Հետագայում էլ, պետք է դադարեն մատների արանքով նայել քաղաքային գժերի ու մարգինալների նմանատիպ խմբակներին, որովհետև նման արխայնությունը մարդկային կյանքեր է արժենում։