Հիմա կասեմ ու կգրեմ մի բան, ինչին, երևի, վերաբերմունքը միանշանակ չի լինելու: Էսօր երիտասարդ գրողները բաց նամակով դիմել եմ կառավարությանը՝ կոչ անելով արդեն լուսահոգի Հովհաննես Գրիգորյանի աճյունն ամփոփել Ազգային Պանթեոնում: Ես դրան դեմ եմ ճիշտ էնպես, ինչպես դեմ էի Պանթեոնում Կարեն Դեմիրճյանի և Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը՝ ճիշտ է, տարբեր պատճառաբանություններով: Ազգային Պանթեոնը մեր ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՑԱՌԻԿ արժեք ստեղծող մարդկանց վերջին հանգրվանը պիտի լինի այն դեպքում, երբ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն ու Անդրանիկ Մարգարյանը քաղաքական գործիչներ էին: Իսկ տվյալ պահին ազդեցիկ կամ որոշակի ազդեցություն ունեցող մարդը փաստ չի, որ, ասենք, 100 տարի հետո կընկալվի որպես այդպիսին: Ինչ վերաբերում է տվյալ դեպքին, ապա գտնում եմ, որ Ազգային Պանթեոնը չպիտի դառնա զգացմունքային ու րոպեական պոռթկումների կիզակետ: Սգալով ու ողբալով Հովհաննես Գրիգորյան մեծ պոետի ու դաստիարակի մահը՝ պնդում եմ, որ այս պահին մեր Պանթեոնը ոչ այնքան լրացվելու, որքան սրբագրվելու կարիք ունի: Աստված մեզ դատավոր:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/579061125451319
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել