Մարդիկ գնալով էլ ավելի անտանելի են դառնում: Կեղծ ժպիտների ու սելֆիների դարաշրջանում ենք հայտնվել: Ահաբեկչության ֆոնին ու հեղափոխության ժամանակ, երբ անմեղ մարդիկ են զոհվում, հայտնվում են տականքներ, ովքեր հանում են իրենց հեռախոսներնն ու սկում են իրենց սելֆիները:
Կարո՞ղ եք ինձ բացատրել: Ինչո՞վ է տարբերվում ահաբեկչից այն արարածը, ով իր հեռախոսով անմահանում է դժբախտության ֆոնին: Ես քիչ ավելի հեռուն կգնամ ու կասեմ, որ ահաբեկիչն, այդ արարածից ավելի արժանավոր է, նա գոնե ինչ-որ գաղափարի համար է այդ ամենն անում: Իսկ արարա՞ծը., հերթական լայքի՞:
Ծնվում ենք, որպեսզի մահանանք, ահա այս կյանքի ողջ փիլիսոփայությունը: Ահա այս կյանքի աքսեոման: Իդեալներ չկան, իդեալական մարդիկ առավել ևս, բայց այդ ամենի ֆոնին իդեալական արարածներ բառիս ամենավատ իմաստով, որքան ուզես:
Դե կեղծ ժպիտների ու սեփական անձը վաճառելւ մասին շատ եննք խոսել: Կեղծ Ժպիտները կարելի է գտնել սելֆիներում, դե ֆոնը էական չէ, կարող է լինել սիրիացի փոքրիկ՝ ծովափին կամ ինչ-որ մայր ով մարմնով փակել է զավակին: Սելֆին մի լավ ֆունկցիա էլ ունի, ցույց է տալիս քո ետևում գտնվողը, մնում է տեսնես: