Այ նոր հասկանալի է դառնում, թե ինչու մոտ մեկ ամիս առաջ իր չառաջադրման մասին հայտարարություն անելիս Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց գովաբանական խոսքեր հնչեցնել միայն Ստեփան Դեմիրճյանի հասցեին…..: Հավելենք, որ այսօր Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը մամուլի պարբերականներից մեկում հայտնեց, որ իրենց օրակարգում ՀԺԿ-ն լուծարելու և ՀԱԿ կուսակցություն մտնելու հարց չկա: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության այլ պատգամավորներն ավելի զգուշավոր գտնվեցին իրենց գնահատականներում։
Հարգելի ընթերցող, բազմիցս իմ հոդվածներում փորձել եմ ցույց տալ, որ այն, ինչ մահացու է սովորական քաղաքական-գործիչ մահկանացուների համար, շարժիչ ուժ է հանդիսանում Հայ պատմության քաղաքական հարթության վիրտուոզներից մեկի` Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Հետևելով այդ տրամաբանությանը՝ կարելի է եզրակացնել, որ վերջինիս քայլերը պետք չէ միանշանակ փնտրել ուղիղ հարթության մեջ: Նա սովորություն ունի քաղաքական տարբեր ֆորմատները սահուն կերպով մտցնել լաբիրինթոս և այնտեղ «հաշվեհարդար» տեսնել իրեն անցանկալի գործիչների հետ: Եվ այսպես քաղաքական մեծ կոմբինատոր Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր իր հարցազրույցով սկիզբ դրեց ժամանակին իշխանությունների համար մեծ «զավեշտի»` համաժողովրդական շարժում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի վերջնական կազմալուծմանը: Հիշեցնենք, որ նշյալ հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, թե քանի որ փոխվել է ընդդիմության քաղաքական օրակարգը, ժամանակն է, որպեսզի ՀԱԿ–ը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության և ավելացրել, որ ՀԱԿ–ին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են: Փաստորեն Տեր-Պետրոսյանը որոշել է շոկային թերապիայի միջոցով փրկել այն փշրանքները, որոնք մնացել են ՀԱԿ-ից: Սակայն անհասկանալի է՝ արդյոք նորից «զրոյից» քաղաքական ուժ ստեղծելուց նրան իր 68 տարեկանը չի՞ խանգարում, թե՞ այն, ինչ ինքն է նախագծել, ուղղակի հերթական ֆորս է և մեծ էներգիա իրենից չի պահանջում:



