Panorama.am-ը գրում է.

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված է լիբանանահայ ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» կարճամետրաժ ֆիլմը:

Վիգեն Արմենյանը ծնվել է Լիբանանում, բայց 25 տարի է ապրում է Ֆրանսիայում: Ռեժիսորի միակ այցը Հայաստան տեղի է ունեցել 5 տարեկանում:  Տարիների ընթացքում մոռացել է, թե ինչպիսին էր Հայաստան: Այժմ կրկին հայրենիքում է:  

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս տարիների ընթացքում հետաքրքրվել եք Հայաստանով, ռեժիսորն ասաց, մշտապես, կանոնավոր ինտերնետային էջերից կարդացել է, տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում. «Հայաստանը միշտ ասոցացվում է Հայոց ցեղասպանության հետ, միշտ պատկերացնում եմ դիակներ, ավերակներ»:

Ռեժիսորն ասաց, որ ավելի շատ վավերագրական ֆիլմեր նկարահանելու փորձ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել