Panorama.am-ը գրում է.
Աստղաֆիզիկոսների միջազգային խումբըը ստեղծել է տիեզերքի այսօրվա դրությամբ խոշորագույն և ամբողջական եռաչափ պատկերը: Հետազոտությունը ներկայացվել է Monthly Notices of the Royal Astronomical Society-ում հինգ հրապարակմամբ, դրա մասին կարճ տեղեկացնում է Մաքս Պլանկի ընկերակցության արտերկրյա ֆիզիկայի ինստիտուտը (Գերմանիա): Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն:
Քարտեզն իր մեջ ընդգրկում է 1,2 մլն գալակտիկա, որոնք գտնվում են 650 մլրդ խորանարդ լուսային տարի ծավալում և թույլ է տալիս հետևել աստղային համակարգերի էվոլյուցիային երկուսից յոթ միլիարդ տարի առաջ: Քարտեզը ներառում է երկնոլորտի մոտավորապես մեկ քառորդը և թույլ է տալիս կատարել տիեզերքի մութ նյութի և տիեզերական էներգիայի այսօրվա դրությամբ առավել ճշգրիտ չափումներից մեկը:
Դրա կազմման համար գիտնականները BOSS (Baryon Oscillation Spectroscopic Survey) ծրագիրն են օգտագործել SDSS-III-ից (Sloan Digital Sky Survey III):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ