Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines ընկերությունն երկրում հեղաշրջման փորձի պատճառով չեղյալ է հայտարարել 925 չվերթ:

Այս մասին   նշված է ավիաընկերության կայքում: Տեղեկացնում է Panorama.am-ը։

Ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այսօր Turkish Airlines-ի չվերթները չեղյալ են հայտարարվում երկրում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով:

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի տնօրինությունը Թվիթերում գրել է, որ երկրում օդային հաղորդակցությունն աստիճանաբար  կարգավորվում է, առաջին չորս միջազգային չվերթները Ստամբուլի օդանավակայանից իրականացվել են:  Նաև հավելել են, որ երկրի բոլոր օդանավակայանները բաց են չվերթներ ընդունելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել