Artsakhpress.am-գրում է․

Թուրքիայում տեղի ունեցածը վկայում է, որ հասարակությունում և բանակում առկա են հզոր և խորը հակասություններ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դﬕտրի Մեդվեդևը՝ ﬔկնաբանելով նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը:

Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ՌԴ վարչապետը նշել է, որ ներկայում առաջնային խնդիրը երկրում սահմանադրական կարգի վերականգնուﬓ ու մարդու իրավունքների և ազատությունների պահպանուﬓ է: Միևնույն ժամանակ Մեդվեդևն ընդգծել է, որ այս իրադարձությունները խորը վերլուծության կարիք ունեն:

«Ապագայում կատարվելիքը ժամանակը ցույց կտա, սակայն աﬔն դեպքում ﬔնք պետք է ջանքեր գործադրենք ﬔր քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ»,- ասել է Դﬕտրի Մեդվեդևը:

Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախուﬓերի հետևանքով զոհվել է ավելի քան 260 մարդ: Վիրավորների թիվը հասնում է շուրջ 2000-ի: Թուրքիայٳմ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն և ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել