ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Հարևան երկրում կայունությունը, կարգ ու կանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա, կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել