Yerkir.am-ը գրում է.
Հուլիսի 15-ին, ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցում գտնվող տնակներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ օձը նկատվել է թիվ 13 հողակտորի Ա. Մ.-ին պատկանող 3-րդ տնակում: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/110475.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



