Life.panorama.am-ը գրում է.

Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է պատրաստվում հանգստանալ մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը

Life.panorama.am-ի հետ զրույցում մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը պատմել է, թե ինչպես է նախատեսում անցկացնել ամառային հանգիստը.

«Այս ամսվա վերջին կամ օգոստոսի սկզբին կմեկնեմ իմ սպասված ու վաստակած հանգստին: Դեռեւս վայրի առումով չեմ կողմնորոշվում, տատանվում եմ Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Երկու երկրներում էլ չեմ եղել նախկինում, ավելի ճիշտ՝ Փարիզում մի քանի ժամ անցկացրել եմ, բայց չեմ հասցրել քաղաքը տեսնել: Այս պահին դեռեւս ուզում եմ հասկանալ, թե այդ երկու շատ գեղեցիկ երկրներից, որ մեկն ընտրեմ, քանի որ երկուսում էլ շատ են դիտարժան վայրերն ու հետաքրքիր ժամանց կազմակերպելու հնարավորությունները»,- պատմեց Շուշանը:

Մոդելը հանգիստը պատրաստվում է անցկացնել մայրիկի եւ ընկերուհու հետ.

«Գիտեք, ես հավասարաչափ սիրում եմ հանգստանալ թե ընտանեկան, թե ընկերական մթնոլորտում, բայց այնպես է ստացվել, որ իմ հանգիստը հաճախ համատեղվել է աշխատանքիս հետ, ուստի առավել շատ ընկերուհիներիս կամ գործընկերուհիներիս միջավայրում եմ վայելել հանգիստս: Ուրախ եմ, որ այս անգամ հետաքրքիր համատեղում կլինի, քանի որ ինձ հետ կլինեն թե մայրիկս, թե մտերիմ ընկերուհիս»,- նկատեց դերասանուհին:

Շուշանը հավասարաչափ սիրում է եւ ակտիվ, եւ պասիվ հանգիստ անցկացնել, այս առումով մոդելն իր հստակ տեսակետն ունի.

«Ես սիրում եմ համադրել ակտիվ ու պասիվ հանգիստը, քանի որ ինքս կարիք ունեմ թե վայելել խաղաղ ծովը, թե քաղաքներով շրջել ու ինքս ինձ համար նոր բաներ բացահայտել: Կարծում եմ, եթե ընտրվի համապատասխան երկիր կամ քաղաք, կարելի է համադրել հանգստի այս երկու տեսակները»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել