Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Ձեր երկարամյա գործունեությամբ Դուք կերտել եք բազմաթիվ գունեղ և տպավորիչ կերպարներ՝ հայ թատրոն և կինո բերելով նոր արտահայտչականություն, դերասանական խաղի նոր որակներ:

Ձեր ստեղծած կերպարները սիրվել են հանդիսատեսի կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք», - ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել