168.am-ը գրում է.
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (445, 29 նոկաուտ) մենամարտն այսօր է՝ հուլիսի 16-ին, Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է նորվեգացի 23-ամյա ԹիմՌոբին Լիհաուգը (151, 8նոկաուտ):
Այս մասին տեղեկացրին Արթուր Աբրահամի մամլո գրասենյակից:
Նախօրեին Բեռլինում կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76,2 կգ, ԹիմՌոբին Լիհաուգը՝
76,0 կգ:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TVի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16ի լույս 17ի գիշերը, ժամը 00:50ի հատվածում):
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/16/662754.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել