Հայաստան ասելիս շուրթերս ճաքում են: 

Ուր էր` որ միայն շուրթերս ճաքեին….

Էս արդեն ամսից ավել է` ինչ Մաշտոցի պուրակում երիտասարդները պայքարում են, կներեք արտահայտությանս համար, բուտիկների դեմ: Ցուկերբերգին Նոբելյան մրցանակ են տալու, խոսքերս կհիշեք: Իհարկե, պարզ է, որ եթե հասարակ ձեռներեցի մի կրպակ լիներ, մի ամիս շարունակ ոստիկանությունը չէր հսկի և այդքան աղմուկ չէր բարձրանա: Ինչևէ, բոլորիս էլ մայր է ծնել, բայց ուղղակի զարմանում եմ, թե ոնց կարող են այսքան բացասական էներգիայի կուտակումից հետո այդ բիզնեսմենները վայելել իրենց հասանելիք “երջանկությունը”:  Միշտ ինձնով եմ դատում: Երբ գրված հոդվածիս մասին կամ խաղացած դերիս, ներկայացման վերաբերյալ մի վատ կարծիք եմ լսում կամ կարդում, կարող է ախորժակս կորել, տրամադրությունս ընկնել, ճնշումս բարձրանալ:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել