Կայքը մեկուկես ժամով գնաց արձակուրդ, ես էլ փորձում եմ հասկանամ Սյունիքի արոտավայրերի շուրջ թոհուբոհը։ Հիմա մի բան նկատեցի՝ կա մարդկանց ինչ–որ տեսակ, որը մի քանի ամիս առաջ փիս լիբերալ–ազատական արժեքներ էր դավանում՝ «կեցցե ազատ սերը», «DIY-ը ես եմ», իսկ հիմա հակառակը՝ ընկել ա ազգայնականության գիրկը ՝ «ինչի՞ համար է կռվել ՄԵծ Նժդեհը», «տալիս ենք հողերն էն ազգին, ում դեմ կռվում եր Մեծն Վարդան Մամիկոնյանը» և այլն։ Դա ընդամենը հերթական անգամ փաստում ա, որ կա մարդկանց մի տիպ, առանց գաղափարախոսության, առանց արժեքների, որի միակ նպատակը խանգարելն ա՝ անկախ նրանից՝ լա՞վ բան ա անում պետությունը, թե՞ վատ (դեռ արոտավայրերի լավնուվատից չեմ խոսում)։
Իրանց մասին թույն անեկդոտ կա. անառակ տերտերը գնում ա սաունա, բուռն մի քանի ժամից հետո նստած ծխում ա՝ խաչը վզից գցած, առանց թումբան։ Էս մարմնավաճառը նայում–նայում, ասում ա. «Տեր Հայր, կա՛մ խաչդ հան, կա՛մ թումբանդ հագ, թե չէ մի տեսակ չեմ կողմնորոշվում»։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/606383986054793
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել