Շուրջ 300 մարդ է տարհանվել Ֆրանսիայում բռնկված խոշոր հրդեհի պատճառովBarometer.am-ը գրում է.

РИА Новости-ն` վկայակոչելով France Info ռադիոկայանին, տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Մարսել նավահանգստային քաղաքի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել: 

Հրդեհը բռնկվել է Մարսելից 30 կմ հեռավորությամբ։ Քաղաքի նավահանգստից ծխի երկու հսկայական սյուն է բարձրանում:

Հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ շուրջ 300 մարդ է տարհանվել: Հրդեհի հետևանքով 140 հեկտար բուսականություն է ոչնչացվել:

Դեպքի վայրում շուրջ 350 հրշեջ է աշխատում: Դեռևս հայտնի չէ` նրանց հաջողվել է չեզոքացնել կրակը, թե ոչ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել