Barometer.am-ը գրում է.
Այս միջոցն արագացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմը վիտամիններով է հագեցնում և էներգիայով օժտում:
Պատրաստման համար հարկավոր է.
- 120 գ. բողկ
- 3 կիտրոն
- 4 ճ.գ. մեղր
- 2 ճ.գ. դարչին
- 1 փոքր կտոր կոճապղպեղ
Բլենդերով մանրացրեք բողկն ու կոճապղպեղը, կտրատեք կիտրոնը, այն նույնպես տեղադրեք բլենդերում և մի անգամ էլ ամբողջը մանրացրեք: Այնուհետև ստացվածի վրա ավելացրեք մեղրն ու դարչինը և լավ խառնեք:
Օգտագործել օրական 2 անգամ՝ 1 ճաշի գդալով ուտելուց առաջ:
Մեկ կուրսը՝ 3 շաբաթ, այնուհետև 3 օրով ընդմիջում արեք և կարող եք կրկին օգտագործել միջոցը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/facts/20160715/19802/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



