Նիսում ահաբեկչություն իրականացրած բեռնատար ավտոմեքենայի վարորդի նախկին կինը կալանավորվել է: Այս մասին հայտնում է BFM TV-ն:
Ավելի վաղ ոստիկանությունը խուզարկել էր ահաբեկչի բնակարանը, որտեղ հայտնաբերվել էին պայթուցիկներ, զենքեր: Այս պահին մասնագետները զննում են ահաբեկչի համակարգչի պարունակությունը:
Բեռնատարի վարորդը, ինչպես հայտնի է՝ Թունիսի քաղաքացի, 31-ամյա Մոհամեդ Լաուեշ Բուլելն է: Հավելենք, որ այն դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/15/662459.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել