Քիչ առաջ մտա տուն, մի քիչ զայրացած, մի քիչ շփոթված։
Լինելով ՀՀ քաղաքացի և ուսանող՝ իմ ընկերների հետ ես չեմ կարողանում դրամահավաք անցկացնել Ազատության հրապարակի տարածքում՝ցանկանալով օգնել մահացած զինվորի ընտանիքին։ Որքան էլ փորձեցի ինձ հանդիպած ոստիկաններին բացատրել օրենքը, հասկացնել, որ մենք որևէ անօրինական բան չենք թույլ տալիս մեզ, նորմալ քաղաքակիրթ ձևով նույնիսկ խոսեցի Երևանի կենտրոնի ոստիկանության պետի տեղակալներից մեկի հետ, ով նույնպես կարծես թե իմ ու իմ ընկերների պահանջը հասկացավ, բայց միևնույն է՝ պահանջեց, որ մենք թողնենք հրապարակը։ Ամեն դեպքում, ի սկզբանե ցանկություն չունենալով սա հանրայնացնել, այս դեպքի մասին խոսել, չեմ կարող ուղղակի չասել՝ երբ դու գիտես օրենքը, երբ վստահ ես քո գործողություններում, որևէ ոստիկան, որևէ մեկը չի կարող քեզ ապացուցել հակառակը, որքան էլ դու հետո լսում ես նրան ու անում էն, ինչ ինքն է ասում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ես հպարտանում եմ իմ ընկերներով, ես վստահ եմ, որ նույնիսկ էդ ոստիկաններն հասկանում են մեզ, ուղղակի հրաման են կատարում, գիտեն, որ օրենք չեմ խախտել, որ անում եմ միայն օրինական ու օրենքով սահմանված ակցիա՝ զոհված զինծառայողի անապահով ընտանիքին գումարով և հագուստով օգնելու համար, միայն ու միայն։ Ուզում եմ, որ իմ երկրում չլինի մի ոստիկան, որն օրենքին դեմ գնա, չլինի մի ոստիկան, որը չհասկանա ու դեմ գնա քաղաքացուն, երիտասարդին, ուսանողին։ Չեմ ուզում պառակտություն, ես իրենց լավ եմ հասկանում, բայց չէի սպասում, ես ու իմ ընկերներն անօրինական բան չէինք անում։ Չնայած որ ասեցի, որ ում պետք է կհայտնեմ դեպքի մանրամասները, բայց դա չեմ անի, որովհետև ինձ սա պետք չէ, որ իմ անունը կամ իմ ընկերների անունն օգտագործելով ոստիկանության վրա դիվիդենտներ շահեն, հասարակության ու իրենց միջև ջրբաժան դնեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/466948973360961
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել