Newmag.am-ը գրում է.

Հռչակավոր մարդկանց իրերը միշտ էլ  հետաքրքիր են, քանի որ առնչվում են հանճարներին, տաղանդներին, հարյուր հազարավոր մարդկանց կուռքերին: Հատկապես արվեստագետների անձնական իրերը կարող են շատ բան պատմել նրանց կյանքի կարևոր պահերի, շփումների, ճաշակի, համոզմունքների, սկզբունեքների մասին: Նրանց անձնական իրերը դառնում են մասունք ու պահվում թանգարանում, պետական  կամ անձնական արխիվներում: newmag-ը ֆոտոպատմությամբ ներկայացնում է Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանի ամենահետաքրքիր իրերը, թեև բանաստեղծի իրերի մեծ մասը, ցավոք, չի պահպանվել:


bajaknerԲԱԺԱԿՆԵՐ` ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՆՎԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թումանյանի տուն-թանգարանի Կանաչ սրահում հատուկ հատված է առանձնացված Ղազարոս Աղայանի նվերի համար: 20-րդ դարասկզբին շատերը կցանկանան ունենալ արծաթե իր, այն էլ բաժակի տեսքով: 1902 թվականին փետրվարի 19-ին` Թումանյանի ծննդյան օրը, Աղայանը նրան նվիրում է 2 բաժակ ու գդալներ: Այս թեյի ու սուրճի բաժակներից էր օգտվում Թումանյանը մինչև կյանքի վերջը: Բաժակը զարդանախշ է: Այն գնված է Թիֆլիսի այն ժամանակվա միակ արծաթյա իրերի խանութից: Սա բանաստեղծի միակ թանկարժեք նվերն է:

 


tsavaladitak

ԾԱՎԱԼԱԴԻՏԱԿ

Բանաստեղծն իր ազատ ժամանակն անցկացնում էր ծավալադիտակների դիմաց: Սրանցով նա ուսումնասիրել է հայկական հին զարդանախշերը: Ծավալադիտակը բանաստեղծը ձեռք է բերում Թիֆլիսի վերնիսաժում, 1890 թվականին: Այն ժամանակ ծավալադիտակ ունենալը համարվում էր շքեղություն, առավել ևս, եթե օգտագործում էին սիրողական նպատակով: Հենց ծավալադիտակի ուսումնասիրություններն են ստիպել, որ բանաստեղծը երկար տարիներ զբաղվի լուսանկարչությամբ: Այս իրով Թումանյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է Անիի ավերակների զարդանախշերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել