Ճիշտ է, Լյուքսեմբուրգի հետ խաղը ընկերական էր, սակայն այն չի կարող անհետևանք մնալ մեր ֆուտբոլի հավաքականի հետագա հաջող մրցաելույթների վրա: Նախ միանշանակ է, որ այս բավականին համեստ հավակնություններ ունեցող թիմի հետ ոչ պարտադիր ոչ-ոքին (վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս թիմը նման արդյունք արձանագրում է լավագույն դեպքում տարին մեկ անգամ) զգալիորեն հետ կմղի մեր հավաքականին վարկանիշային աղյուսակում: Իսկ սրա կարևորությունը հատկապես ներկայանում է աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի վիճակահանությունների ժամանակ: Կարծում եմ՝ այս ոչ-ոքին էապես կանդրադառնա նաև մեր ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածության վրա, որն առանց այդ էլ կաղում էր (Բուլղարիայի հետ խաղը ասվածի լավագույն վկայությունն է): Եթե այս ամենին ավելացնենք կադրային խնդիրները հատկապես պաշտպանությունում, ապա կարող ենք արձանագրել, որ Չեխիայի հետ խաղից առաջ հայտնվել ենք բավականին խնդրահարույց վիճակում: Այս իրավիճակում մեզ շատ բան չի մնում, քան ապավինել մեր հավաքականի լիդերների (Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոման Բերեզովսկի և Արազ Օզբիլիս) խաղին: Կախված նրանից, թե մարտի 26-ին ինչ մարզավիճակում կլինեն նրանք, մեծապես կորոշվի խաղի ելքը: Ընդ որում, սա այն դեպքն է, որ հիշյալ ֆուտբոլիստներից որևէ մեկի վատ խաղի պարագայում դժվար է ակնկալել մեր թիմի համար հաղթական ելք և խմբից դուրս գալու պայքարը շարունակելու հնարավորություն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/158130561007615
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել