Հայաստանի մարզերում և Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով։

Այսպես, Երևանում չորեքշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +31…+33 աստիճան, իսկ հետագա չորս օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կհասնի +36…+38 աստիճանի։

Շաբաթվա վերջին նույնքան ջերմաստիճան է կանխատեսվում Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում։ Շոգ եղանակ է սպասվում նաև Տավուշի բնակիչներին, որտեղ կանխատեսվում է մինչև +35 աստիճան։

Միաժամանակ Հայաստանի ողջ տարածքում հուլիսի 13–17–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևելյան` 2–7 մ/վ արագությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել