Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին այս օրերին Հայաստանում է, նա այստեղ է հատուկ նպատակով, որի մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Հայաստան եմ եկել հուլիսի 5-ին եւ մինչ օգոստոսի 2-ը կլինեմ իմ հարազատ երկրում: Իսկ եկել եմ Հանրային հեռուստաընկերության հատուկ հրավերով՝ մեկնարկում է «Ամենակարող երգիչ» անվանումով նոր հեռուստանաագիծ, որը վարում ենք ես եւ Աշոտ Ղազարյանը»,- նշեց Անին ու պատմեց սպասվելիք նախագծի մանրամասների մասին.
«Ըստ հաղորդման ձեւաչափի՝ տասը մասնակից պայքարում են «Ամենակարող երգչի» կոչման համար, ելույթ են ունենում տարբեր ժանրերոմ, որոնց էլ դատում է պրոֆեսիոնալ ժյուրին»,- նշեց երգչուհին:

Անի Քրիստին հաղորդավարուհու կարգավիճակում իրեն լավ է զգում, բայց եւ իր խոսքով՝ մասնակցի նման ցավում է կատարողների համար.
«Այստեղ ինձ ավելի շատ հուզված մասնակից եմ զգում, քան հաղորդավարուհի, շատ եմ ցավում ամեն մի մասնակցի համար, ուզում եմ, որ բոլորի համար լավ լինի»,- հավելեց նա ու շեշտեց, որ այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում՝ տարբեր նախագծերի մասնակցելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ