Երևանի որոշ հատվածներում վաղը գազ չի լինելուBarometer.am-ը  գրում է.

"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն դադարեցվելուէ Ավան վարչական շրջանի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 2/1, 2/2, 2/3, 2/8, 3/1, 3/2, 3/3, 3/5, 3/6, 3/8, 3/12 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից լեռնային տարածքի առանձնատների, ինչպես նաև Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել