Lurer.com-ը գրում է.

Ավարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի «Շիրակ»-«Սպարտակ» Տրնավա հանդիպումը:

Գյումրիի թիմը տնային խաղում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Առաջին գոլը հեղինակվեց առաջին խաղակեսում`16-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը գլխի հարվածով գրավեց Սլովակիան ներկայացնող թիմի դարպասը:

Հաղթական հաշիվը պահպանել, սակայն, մերոնց չհաջողվեց. 87-րդ րոպեին Էրիկ Յիրկան հավասարեցրեց հաշիվը: Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց` մրցակցի հարկի տակ: Լուսանկարը`«Շիրակի» ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել