Panarmenian.net-ը գրում է.

Ոսկու արդյունահանումն Ադրբեջանում 2016-ի 1-ին կիսամյակում կազմել է 973,8 կգ, ինչը 12,9%-ով պակաս է 2015-ի նմանատիպ ցուցանիշից, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը» վիճակագրության պետական կոմիտեի վրա հղումով:

2015-ին Ադրբեջանում արդյունահանվել էր 2229,3 կգ, արդյունահանման աճը կազմել էր 19,1%: Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում էր ոսկու արդյունահանումը 1891,6 կգ չափով:

2016-ի հունիսին Ադրբեջանում արդյունահանվել է 188,5 կգ ոսկի, ոսկին հանձնվել է վերամշակման: Ոսկու արդյունահանումը սկսվել է 2009թ. Գեդաբեկի հանքավայրում, իսկ արծաթի արդյունահանումը` 2010-ին:

Ադրբեջանի ՀՆԱ անկումը 2016-ի 1-ին կիսամյակում կազմել է 3,4%: ՀՆԱ անվանական ծավալը հաշվետու շրջանում կազմել է շուրջ 27.002 մլրդ մանաթ: Ոչ նավթային ՀՆԱ ծավալը 2016-ի հունվար-հունիսին կազմել է մոտ 17.6 մլրդ մանաթ` անկումը` 6,1%: Նավթային հատվածն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 2,1%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել